շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այդ թեստն անցավ․ ԱԱԽ քարտուղար

Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այդ թեստն անցավ․ ԱԱԽ քարտուղար

Կցանկանայի շեշտը դնել մի քանի ուղղությունների վրա․ հաճախ հնչող հարցերից է՝ ինչո՞ւ ազգային անվտանգության ռազմավարության նախագծում Արցախի կողքին չկա Հանրապետություն բառը, ի դեպ, փաստաթղթի ամեն մի բառն ու միտքը մանրակրկիտ քննարկումից հետո են գրվել, ինչի համար հիմք է եղել վերջին 2 տարվա քաղաքականությունը, առաջվա փաստաթղթում Հանրապետությունը կա, բայց առարկայական քայլեր չեն արվել, իսկ Արցախի մասով հստակ ձեւակերպումներ կան, որոնք իրենց ստատուսով ավելի բարձր են։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած ԱԱՌ նախագծի հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է news.am-ը։

«Հայաստանի շահերն ենք ձեւակերպել 4 կետով, որոնք իրենց ենթակետերն ունեն։ Առաջնային շահերից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը եւ Արցախի անվտանգությունը։ Այսինքն՝ մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը, եւ առաջին երկուսի հետ համարում ենք Հայաստանի կարեւորագույն շահերից մեկը։ Կարդալուց պետք է ամբողջը կարդալ եւ քննարկել ամբողջապես, այլ ոչ թե հատվածաբար․ հարցեր որոնելուց պետք է տեքստը ամբողջական դիտարկել։ Շահերից մեկը դիտարկել ենք ժողովրդավարությունը, որը համարել ենք ավտանգության մաս։ Տավուշյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ փաստաթուղթն այդ թեստը անցավ։ Ադրբեջանի գործողություններն են համարվում սպառնալիք, Թուրքիան՝ այն մասով, որով աջակցում է Ադրբեջանին։ Ակադեմիական արձագանք չենք լսել։ Մեկ անգամ եղել է, բայց կուսակցական քողի տակ», ասել է Արմեն Գրիգորյանը։

Այս փաստաթուղթն օդից չի ծնվել, այն արտահայտում է այն դիրքորոշումը, որ հայտնել ենք առնվազն վերջին 2 տարիներին, ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս ռազմավարությունը այլ ռազմավարություններից տարբերվում է մի կարեւոր պահով․ հրապարակումից 2 օր անց մենք դրա պրակտիկ կիրառումը տեսանք դրա մեջ արտահայտված մտքերի, ռիսկերի, վտանգների, արժեքների ու շահերի։ Անդրադարձ կա Թուրքիայից վտանգի, Ադրբեջանի՝ Հայաստանի համար 1 սպառնալիքը լինելու, համահայկականությանը։ Հուլիսյան դեպքերի ընթացքում այդ շահերը արտահայտվեցին, եւ կարծում եմ, ի սկզբանե մեր հռչակած արժեքներն ու փիլիսոփայությունը անցան այդ թեստը եւ ցույց տվեցին, որ Հայաստանի զարգացման ճիշտ ճանապարհ է։ Գրոտեսկային պահ կա, որ ինչ ժողովրդավարություն, երբ պատերազմի մեջ ենք։ Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ կարելի է եւ ժողովրդավարությունը զարգացնել, եւ պատերազմել, որ Բանակն է մեր ժողովրդավարության մեջքը։ Հուլիսյան օրերը կրկին ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել ուժերի հարաբերակցությունն ու դրա միտումները եւ Հայաստանը շանս ունի բարձրանալ տարածաշրջանային առումով», ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Ես առաջին անգամ կարդացի ժողովրդավարական երկրի ազգային անվտանգության ռազմավարություն, նախորդներն եմ կարդացել, նաեւ տարածաշրջանի երկրներինը, որքանով որ հրապարակված են։ Կարդալիս հասկանում ես, որ պետությունը մարդն է եւ մարդկանց շուրջն է ստեղծված, ոչ թե աբստրակտ գաղափար, այլ մարդկանց շուրջ եւ մարդկանց համար։ Այս մասին էլ ասել է քննարկման նախաձեռնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: