ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն

Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:

«Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»։

 

  • Կիսվել: