երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տավուշում մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն․ ԱԺ պատգամավոր

Տավուշում մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն․ ԱԺ պատգամավոր

Այս օրերի ընթացքում Տավուշում մենք տեսանք, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը շոշափելի արդյունքներ ունի, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Առաջին անգամ հայկական արտադրության հարվածային անօդաչու ունեցանք մարտական կիրառումով։ Ունենք էլի հաջողություններ գրանցած, որոնց մասին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, կխոսեն։ Կարծում եմ՝ մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն», -հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է ակտիվ գործել։

  • Կիսվել: