կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վրա

ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վրա

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հաղորդվում է հրդեհների, էլեկտրաէներգիայի անջատումների և տրանսպորտային սահմանափակումների մասին։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում։ Ընկերության տվյալներով՝ հարվածների է ենթարկվել նաև VK-ի տվյալների կենտրոնը։

Լենինգրադի մարզի նահանգապետի խոսքով՝ անօդաչուների բեկորներն ընկել են Վսևոլոժսկի բնակելի շենքի վրա, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։ Հարձակման հետևանքով շուրջ 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում սահմանափակվել է աշխատանքը․ չեղարկվել է 15 չվերթ, ևս 25-ի մեկնումը հետաձգվել է։

Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 95 անօդաչու թռչող սարք։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի փոխանցմամբ՝ զոհեր չկան։

  • Կիսվել: