«Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, 42-ամյա Սոս Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։



