չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ հանրային հակազդեցություն կա. Սաղաթելյան

Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ հանրային հակազդեցություն կա. Սաղաթելյան

Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ հանրային հակազդեցություն կա:

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

 

«Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում էինք:

 

Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն:

Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն:

Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային- հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։

Սակայն, ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։

Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա:

Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին.

-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում,

-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ,

-աշխատանք միջազգային հարթակներում,

-մարզային հանդիպումների շարք,

- անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,

- համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։

Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»,-գրել է նա։

  • Կիսվել: