շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տավուշում դեսպան Դըկոտինյիի մասնակցությամբ հանդիպմանն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը

Տավուշում դեսպան Դըկոտինյիի մասնակցությամբ հանդիպմանն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։
 
Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
 
 
Ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։
 
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է մարզի բնությամբ։
 
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։
 
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։

  • Կիսվել: