Տասնամյակներ շարունակ խուսափելուց հետո Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը. The Washington Post
Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանություն եզրույթի գործածումից խուսափելուց հետո` նախօրեին Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, գրում է The Washington Post-ը:
Հիշեցնենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սպիտան Տան մամուլի խոսնակը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին անդրադարձել էր Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, որը ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ հարձակման էր ենթարկվել շաբաթներ առաջ:
Նա, մասնավորապես, ասել էր. «Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»:


