երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարբեր կողմեր կարող են դժգոհել, բայց դա ՀՀ-ի սուվերեն որոշումն է. Խանդանյանը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Տարբեր կողմեր կարող են դժգոհել, բայց դա ՀՀ-ի սուվերեն որոշումն է. Խանդանյանը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Ես չեմ ուզում հայ-ռուսական հարաբերություններիը գնահատել որպես լարված, այլ փաստերն եմ արձանագրում, եւ այդ փաստերն արձանագրվել են ոչ միայն այսօր, այլեւ երեկ եւ նախորդ ամիսներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախում Ռուսաստանի անգործությունն է հարաբերությունների լարբվածության պատճառը:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը մտահոգիչ է անվանել Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, Խանդանյանն ասաց. «Դա Հայաստանի սուվերեն որոշումն է, ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհագստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Նաեւ դուք գիտեք, որ սա խաղաղապահի ծռայություններում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն ուղղված զորավարժություններ են, որոնք պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ: Սա արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերություններին»:

Հարցին՝ զորավարժություններ նցկացնելու որոշումից առաջ եղե՞լ է քննարկում ռուսական կողմից հետ, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Չունեմ տեղեկություն, գուցե եղել են»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինելով որեւէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում եւ Հայաստանի նկատմամբ:

  • Կիսվել: