երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Տարածաշրջանն արագ փոփոխությունների է ենթարկվում.  «Հայաստանի Հանրապետություն»

Տարածաշրջանն արագ փոփոխությունների է ենթարկվում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարածաշրջանը, որում գտնվում է Հայաստանը, քաղաքական արագ փոփոխությունների է ենթարկվում: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն ուղեկցվում է վերջինիս կոշտ արտահայտություններով՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Իսրայելին: Այս երեւույթն իր հերթին հրահրում է պատասխան գործողություններ: Վերջիններս առայժմ պատասխանում են «դաստիարակչական» թեթեւ հակաքայլերով:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ, ԵՄ-ն կոշտ կեցվածքով վերջինիս փորձում է հետ պահել Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու մտադրությունից, դրան զուգահեռ կողմ է քվեարկում նրա «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայ ռազմագերիների հարցով բանաձեւին: Իսրայելն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, իր բիզնեսն է զարգացնում Թուրքիայի հետ հակասության մեջ գտնվող երկրների հետ: Անկարայի շուրջ ստեղծված նման անբարենպաստ վիճակից հայկական կողմը պետք է կարողանա իր օգտին հնարավորինս շատ պտուղներ քաղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: