երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար

Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար

Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին: 

«Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով գնում է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- ասացՊարույր Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այժմ դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալը, փոխնախարարն ասաց. «Գիտեք, որ հայտարարությունները այդ հարցով ինչպես են ընթանում, մենք այդ հարցին անդրադարձել ենք: Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»:

  • Կիսվել: