ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թալիշնե՛ր, դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու. Բաքոյան

Թալիշնե՛ր, դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու. Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին ելույթը սկսեց՝ հայրենակիցներին կոչ անելով նվիրաբերությունները շարունակել:

«Ուզում եմ տեղեկացնել, որ եզդիական բանակը շտապօգնության մեքենաներ է հասցրել Հայաստանի սահման և պաշտպանության բանակին է տրամադրելու: Ուզում եմ նաև անդրադառնալ թուրքերին, որ իմ ցանկացած խոսք խեղաթյուրելով, փորձում է իր մասնակցությունն արդարացնել այս պատերազմական պրոցեսում: Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ՝ եզդիներիս, թող երբեք քրդերի հետ չխառնեն: Մենք՝ եզդիներս, մեր լուրջ մասնակցությունն ունենք այս պրոցեսում, չենք հրաժարվել ու չենք հրաժարվելու»,- նշեց Բաքոյանը:

Բաքոյանը խոսքն ուղղեց նաև տեղի բնիկ ժողովուրդներին, մասնավորապես. թալիշներին:

«Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու: Եվ այդ հարցում որպես ազգային փոքրամասնություն՝ մենք մեր ռեսուրսները տրամադրում ենք, որ դուք կարողանաք կառուցել ձեր պետությունն ու պետականությունը: Մենք՝ եզդիներս, Հայաստանում մեզ լիիրավ հավասար քաղաքացիներ ենք զգում հայերի հետ և շարունակում ենք կողք կողքի լայն և նեղ օրերին միասին ճանապարհ անցնել»,- նշեց Բաքոյանը:

Անդրադառնալով ահաբեկիչների մասնակցությանը հատկապես Արցախի հարավային մասում՝ Բաքոյանը նշեց, որ հենց այնտեղ ընդդեմ ահաբեկիչների մարտնչում է եզդիական ջոկատը, որը սիրիացի վարձկաններին պարտք ունի և մարտի դաշտում է տալու՝ 2014-ին եզդիների դեմ Սինջարում իրականացրած ցեղասպանության համար:

  • Կիսվել: