ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունների հիմքով հերթական քրեական գործերն են հարուցվել

Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունների հիմքով հերթական քրեական գործերն են հարուցվել

Թագուհի Թովմասյանի կողմից  գլխավոր դատախազին ուղղված գրությունների հիմքով հերթական քրեական գործերն են հարուցվել։  Այս մասին հայնել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մայիսի 5-ին և 6-ին ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների դեմ բռնության կիրառման դեպքերի մասին գրություններ էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրություններին կցել էի առարկայական ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ երևում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաև անչափահաս երեխայի բերման ենթարկելու և պատգամավոր Արամ Վարդևանյանի դեմ բռնություն կիրառելու դեպքերը։ Մայիսի 6-ին Գլխավոր դատախազի քննությանն էի հանձնել ոստիկանի կողմից տարեց կնոջը հարվածելու դեպքը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություններ, համաձայն որոնց ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ 2 գրությունների հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված անցնելու դեպքեր։
Արդեն 3 քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու իմ գրությունների հիման վրա։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

  • Կիսվել: