Սյունքիում հանցագործության հեղինակները պատժվելու են անկախ նրանից՝ թե տվյալ անձը ինչ կարողություն ունի, ինչ գլխի չափ ունի, ով է կանգնած նրա հետևում․ Տիգրան Կարապետյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը հենց Սյունիքի մարզից է, կարդալով մարզում օրերս տեղի ունեցած իրադարձությունների մասին լուսաբանումները տպավորություն է ստացել, թե պետությունը ռեպրեսիվ մեխանիզմներ է գործի դրել՝ հարձակվելով է ժողովրդի վրա, ճնշումներ արել և այլն։ Այդ մասին պատգամավորը քիչ առաջ հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ ԱԺ հայտարարությունների ժամին։
Նրա խոսքով, ըստ Քննչական կոմիտեի, Սյունիքի մարզում կատարվել է հանցագործություն և դրա հեղինակները պետք է պատժվեն։
«Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է և որևէ նշանակություն չունի, թե տվյալ անձը ինչ կարողության է տիրապետում, ինչ գլխի չափ ունի, ով է կանգնած նրա հետևում և այլն։ Բոլորը պատասխան են տալու օրենքի խոստությամբ», -հայտարարեց Պատգամավորը։
Անդրադառնալով համացանցում հրապարակված լուսանկարներին, ըստ որի, ոստիկանություն բերված անձի նկատմամբ բռնություն է կիրառվել, Կարապետյանը հայտարարեց․
«Ես խոսել եմ ոստիկանապետի հետ, նշանակվել է ծառայողական քննություն։ Եթե քննության արդյունքներով պարզվի, որ անմեղ մարդու նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, դրան կհետևեն քայլեր։ Կոչ եմ անում սյունեցիներին չտրվել որևէ խմբի խմբակի շահերին և առաջնորդվեն միայն սեփական շահերը պաշտպանելու, սեփական կարծիքը արտահայտելու սկզբունքով, իսկ դրա իրավունքը արդեն երկու տարի է սյունեցին ունի։ Հանցագործներին գտնելու պատժելու ճանապարհին որևէ բանի առջև չենք կանգնելու և կապ չունի ովքեր, ինչ ուժեր ու ինչ փողեր են կանգնած դրա հետևում»։
Հիշեցնենք՝ խոսքը Սյունիքի մարզում տեղի ունեցած հանցագործության մասին է, երբ Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ մարդու առևանգման դեպք է տեղի ունեցել, և առևանգողները ծեծի են ենթարկել քաղաքացուն։ ՔԿ-ն նաև հայտնել էր, որ փորձում են պարզել Քաջարանի քաղաքապետի մասնակցությունը կատարվածին։


