շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել. Փաշինյան

Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել. Փաշինյան

Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող ու չեզոքացնող են: Մեկ դեպքում մեզ մեղադրում են, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են տարածքներ չտալու մեջ՝ նշելով, որ դա արել ենք ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ տարածքներին վերաբերող հարցին:

՛՛Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան կանխելու ու Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այսօր գոյություն ունեցող տարածքն արձանագրված է 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՛՛,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ այդ օրենքով արձանագրվել է, որ օրինակ՝ Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է:

 

  • Կիսվել: