հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սյունիքի խնդիրը, ինչպես որևէ այլ հարց, կապվում է ու պետք է կապվի Հայաստանի ճակատագրի հետ․ Արման Բաբաջանյան

Սյունիքի խնդիրը, ինչպես որևէ այլ հարց, կապվում է ու պետք է կապվի Հայաստանի ճակատագրի հետ․ Արման Բաբաջանյան

Հայաստանի որևէ տարածք չունի առանձին ճակատագիր՝ կա Հայաստանի ճակատագիր, և Սյունիքի խնդիրը, ինչպես որևէ այլ հարց, կապվում է ու պետք է կապվի Հայաստանի ճակատագրի հետ: Այս մասին ասվում է ԱԺ անկախ Պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառման մեջ, որտեղ նաև կարդում ենք․

«Սյունիքի հարցի շուրջ չի կարող լինել ներքին քաղաքականություն, այն դեպքում, երբ Հայաստանի այդ ռեգիոնի հարցը վերածվել է ռեգիոնալ ռազմա-քաղաքականության նոր «թիրախի»: Ռուս-թուրքական օրակարգում հայկական որևէ այդպիսի հարցի հայտնվելն իսկ անվտանգային լրջագույն մարտահրավեր է, որին արդյունավետ դիմագրավելու համար պահանջվում է ներքաղաքական կոնսոլիդացիա: Դա չի նշանակում, որ Սյունիքը պետք է լինի քաղաքական մրցակցությունից դուրս, որ Սյունիքում չպետք է լինի տարբեր քաղաքական ուժերի պայքար: Երեկվա իրադարձությունները Սյունիքում «անկյուն» է մղում ոչ թե գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանն իր քաղաքական սուբյեկտությամբ, որն անկասկած է անգամ պատերազմում կրած պարտությունից հետո:

Եթե Արցախի հարցում Ռուսաստանն ու Թուրքիան խաղացին «չճանաչվածության» և «Ադրբեջանի տարածք» լինելու իրենց մտահղացումների և «փաստարկների» վրա, Սյունիքի առումով նրանք զրկված են դրանց վրա խաղալու հնարավորությունից, քանի որ Սյունիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սահմանն է, ուստի Սյունիքում կարող են փորձել խաղալ մի կողմից հանրության ինքնապաշտպանության և անվտանգության անկեղծ մտահոգության, մյուս կողմից Հայաստանի ներքաղաքական «բնազդների» վրա»։

  • Կիսվել: