շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սվետլանա Տիխանովսկայան Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

Սվետլանա Տիխանովսկայան Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

Բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին հաղորդում է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:

Տիխոնովսկայան համերաշխության խոսքեր է ասել, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ նախորդ տարվա նոյեմբերին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշման համար:

Հանդիպան ընթացքում բարձրացվել է Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը, որին ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահը հայտնել  է, որ նա քաղաքական ապաստան կստանա։

Հաղորդվում է․ «Յարոսլավ Նովիկովը չկարողացավ Վրաստանում բուլղարական վիզա ստանալ, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված եկավ Հայաստան։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ զինծառայությունից խուսափելու համար»։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր 4 տղամարդ, որոնք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ։

 

գ

 

  • Կիսվել: