ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուտը, կեղծիքը մերժելի են բոլոր ժամանակներում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Սուտը, կեղծիքը մերժելի են բոլոր ժամանակներում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքում է լուրերը, թե ՀՅԴ-ի հետ լծվել են «ոչ»-ի քարոզարշավին:  Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց նա և նշեց, որ  երկրում «ոչ»-ի քարոզչություն երկրում գոյություն չունի։

Նա նշեց՝ ընտրական գործընթացը պիտի կազմակերպվի և կան հանձնաժողովներ, որտեղ պետք է մարդիկ նշանակվեն աշխատելու համար:

«ԼՀԿ-ն ասել է՝ դեմ չէ, որ իր միջոցով լիցենզիա ստացած մարդիկ գնան ու այդ օրն աշխատեն պետության համար: Դա ապաքաղաքական գործ է, նրանք քարոզիչ չեն, որ այդ օրը քարոզեն, հետևելու են արդարությանը: Իշխանական ճամբարից «հայ-հույ», խառնվել են իրար: Տպավորություն է մոտս, որ մարդիկ վախում են, որ հանձնաժողովներում գրագետ, կիրթ մարդիկ են ներգրավվում, կարո՞ղ ա ուզում եք կեղծեք հանրաքվեն՝ վախենում եք», - ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում

  • Կիսվել: