կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրճի բաժակ է նայե՞լ, որտեղի՞ց որոշեց․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

Սուրճի բաժակ է նայե՞լ, որտեղի՞ց որոշեց․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը սուրճի բաժակ է նայե՞լ, որտեղի՞ց որոշեց։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավորի մեղադրանքներին, ըստ որի՝ ՀՅԴ-ն է Մակրոնի հայտարարության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել։

 

ՀՅԴ անդամի խոսքով՝ այդ մասին շատերն են խոսել, այդ թվում՝ ֆրանսիացի պատգամավորներից մեկը, իսկ իշխանությունը բովանդակությունը թողել և ձևի հետևից է ընկել։

 

«Մակրոնն ասել է, որ ինքը պաշտպանում է Արցախի շահը, իսկ Փաշինյանը ոչ մի բան չի անում։ Դրա մասին խոսել է նաև Ժոզեպ Բորելը, ԵԽԽՎ նախագահը, բոլորն էլ ասում են, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից։ Հիմա էլ ասում են՝ Դաշնակցությունն է արել։ Իրենք են մեղավորը», - պարզաբանեց նա։

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ եթե Մակրոնը Փաշինյանի մասին նման բան ասած չլիներ, պաշտոնապես կհերքվեր, բայց այդ խոսքերի մերժումը Ելիսեյան պալատից չի եղել։

  • Կիսվել: