շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու․ Ալեն Սիմոնյան

Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու․ Ալեն Սիմոնյան

Պարոն Պապիկյանի նշանակումը համարում եմ շատ ճիշտ և ողջունելի քայլ, նման  աշխատասեր և իրավիճակին ամբողջությամբ տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը կարևոր և ճիշտ քայլ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել է վարչապետի որոշմամբ, ինչի մասին Փաշինյանը տեղյակ է պահել հանրությանը։ Իսկ Սուրեն Պապիկյանը «շատ աշխատասեր է և տիրապետում է իրավիճակին ամբողջությամբ»։

«Պետք է տարբերենք զուտ մասնագիտական գիտելիքները, որը Գլխավոր շտաբի պետի գործառույթն է, իսկ   նախարարի պաշտոնը՝ քաղաքական է։ Ինչ վերաբերում է ոլորտին տիրապետելուն, վստահեցնում եմ, որ պարոն Պապիկյանը պատմության մեջ մեր լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու»,- ասել է Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարի հրաժարականին չպետք է հաջորդեր նաև Գլխավոր շտաբի պետի հրաժարականը՝ նա պատասխանեց, որ ոչ, իրավիճակի վերլուծությունը տվել է  դրա գնահատականը․

«Եթե հետևելու բան լիներ՝ չկասկածեք, որ այդ գործողությունը նույնպես կկատարվեր»:

 

  • Կիսվել: