հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստում են թե' Արծվիկ Մինասյանը, թե' մյուս դաշնակները. Ալեքսանյան

Ստում են թե' Արծվիկ Մինասյանը, թե' մյուս դաշնակները. Ալեքսանյան

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանայնն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ստում են թե' Արծվիկ Մինասյանը, թե' մյուս դաշնակները։

Վլադիմիր Վարդանյանը իր տեղից ոչ մի քայլ չի արել։ Մնացել է իր տեղում կանգնած, որտեղ էլ դեռ չպարզված առարկայով հարված է ստացել գլխի շրջանում։

Վլադիմիր Վարդանյանից կռվարար ագրեսոր, իսկ վարորդ-պատգամավորից ինքնապաշտպանվող քաղաքացի ստանալու թեմատիկայով թատրոնը չի հաջողելու։

Հատկապես այն պարագայում, երբ դեպքից անմիջապես հետո արնահոսող Վարդանյանին մոտեցած Արծվիկ Մինասյանը չէր ասի , - «Խնդրում եմ դուք բան մի արեք, ես խոստանում եմ՝ ինքս կպատժեմ»։

Նշենք, որ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է:

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: