հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստուգայցեր՝ հանրային սննդի կետերում և իրացման ցանցում. 3 կազամակերպությունում խախտում է գրանցվել

Ստուգայցեր՝ հանրային սննդի կետերում և իրացման ցանցում. 3 կազամակերպությունում խախտում է գրանցվել

Դեկտեմբերի 15-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 26 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
Սննդի շղթայի 3 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրությունններ։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

  • Կիսվել: