երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 12-ին Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին:

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին: Նաիրի Պետրոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են, որոնց ամրապնդմանն է միտված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերը նաև ընդգծել են ՍԾՏՀԿ՝ որպես տարածաշրջանային երկխոսության հարթակի կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի առաջիկա (2024թ. երկրորդ կես) նախագահության նախապատրաստական աշխատանքներին:

  • Կիսվել: