ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անելիքը պայքարելն է մեր իրավունքի համար․ Փաշինյանը՝ ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին (ուղիղ)

Անելիքը պայքարելն է մեր իրավունքի համար․ Փաշինյանը՝ ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին (ուղիղ)

Անելիքը պայքարելն է մեր իրավունքի համար։ Այս մասին ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Ադրբեջանի դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Եվ այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Որովհետև Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, հարցը ոչ թե Ղասրաբաղն է, այլ մեր ժողովուրդը, քանի որ առանց Արցախի չկա Հայաստան.

«Հետևաբար՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է զենք վերցնել ու կռվել հանուն այդ իրավունքների, այնքան ժամանակ մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի:

Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Այս համատեքստում ես կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպվի ու իրականացվի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը:

Ես այսօր այս կոչն ուղղում եմ նաև մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը, և այդ ջոկատները պետք է դրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ և ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է ամուր կանգնեն այն տեղերում ու իրականցնեն այն խնդիրն, ինչը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»:

  • Կիսվել: