ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ստեղծելու է բազմաթիվ խնդիրներ․ Հայկ Կոնջորյանը՝ «Հայաքվեի» նախագծի մասին

Ստեղծելու է բազմաթիվ խնդիրներ․ Հայկ Կոնջորյանը՝ «Հայաքվեի» նախագծի մասին

«Դուք չկարողացաք պատասխանել ամենահիմնարար հարցին, պարո՛ն Մինասյան, ի՞նչ խնդիր է լուծելու այս նախագիծը, եթե կիրառական խնդիր պետք է լուծի՝ ապա քննարկելի է, բայց չի լուծելու, ստեղծելու է բազմաթիվ խնդիրներ»,-  այս մասին  ԱԺ իր ելույթում նշեց  Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաքվե» նախագծին։

«Ուզում եմ հիշողության թարմացում անել․ ձեր կողմից այդքան փառաբանված իշխանությունը լուծարեց ԼՂ-ն, սա մշտապես հիշեք, փոքրիկ «շպարգալկաներ» ունեցեք ձեր գրպաններում, գրեք, որ չմոռանաք»,-  ասաց Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։ 

«Կարևոր է,  որ որպես պետություն ու ժողովուրդ  աշխարհի վերաբերյալ մեր քարտեզը  համադրենք իրականության հետ։ Ձեր քարտեզը՝  իրականության հետ «չի բռնում»։ Դրա համար դուք ժամանակավրեպ եք։  Ձեր մտածողության և իրականության մեջ այնքան մեծ դիսոնանս կա, որ չեք հասկանում,  թե նախագծերը, որ այստեղ պաշտապնում եք, ոնց  կարող եք հիմնավորել։ Քաղաքականապես, հասկանալի է՝ նարատիվը եկել է՝ դրա պաշտպանողն եք այստեղ, եթե չգաք, չպաշտպանեք, ժողովրդական լեզվով ասած «կփչանաք», դրա համար եկել, պաշտպանում եք, որ դեմք փրկեք»։

  • Կիսվել: