չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Սրանց վախին սահման չկա, 50-100 մետր քայլում ես, սկսում է վախենալ կաբինետում պախկված թուլամորթը․ Լևոն Քոչարյան

Սրանց վախին սահման չկա, 50-100 մետր քայլում ես, սկսում է վախենալ կաբինետում պախկված թուլամորթը․ Լևոն Քոչարյան

Քայլերթի ժամանակ ոստիկանները, անհամաչափ ուժ կիրառելով, մեր ընկերներին կոպիտ ու լկտի ձևով տարան բաժիններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Սրանց վախին սահման չկա, 50-100 մետր քայլում ես, սկսում է վախենալ կաբինետում պախկված թուլամորթը։ Շարունակում ենք, չենք դադարում պայքարը, հանձնվել չկա, նահանջ չկա, առաջ դեպի հաղթանակ»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

  • Կիսվել: