հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել․ Զարեհ Սինանյան

Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել․ Զարեհ Սինանյան

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերն Հայաստան ժամանելու և հայրենիքին իրենց ֆիզիկական աջակցությունը ցուցաբերելու ցանկություն են հայտնել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա խնդրանքով դիմեց մեր հայրենակիցներին  Հայաստան ժամանելուց հետո համագործակցել գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

«Կան մեծ թվով մեր հայրենակիցներ, որոնք ցանկանում են ներկա լինել հայրենիքում ու իրենց անմիջական ֆիզիկական աջակցությունը ցուցաբերել այս պայքարում:  Ունենք բազմաթիվ բժշկական խմբեր, որոնք եկել են հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, այդ հոսքն էլ շարունակվում է: Մենք քաջալերում ենք նման հոսքը և լուրջ աջակցության կարիք ունենք, մեր բժիշկները քաջաբար պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար, սակայն նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են, հետևաբար, որքան օգնություն ստանանք, այնքան լավ: Այլ հմտությունների ու այլ հնարավորությունների տիրապետող մյուս անձանց, որոնք գալիս են Հայաստան կամ մտադիր են գալ Հայաստան, կրկին խնդրում եմ համագործակցել գրասենյակի հետ, որպեսզի ձեր կարողություններն օպտիմալ ձևով օգտագործվեն այս իրավիճակում»,- ասաց Սինանյանը:

  • Կիսվել: