շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Спутник V»-ն Հայաստանում պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին․ ԱՆ

«Спутник V»-ն Հայաստանում պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին․ ԱՆ

«Спутник V» պատվաստանյութը Հայաստանում պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին: Սա համարվում է արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Խոսնակը տեղեկացրել է, որ Հայաստանում կարգ կա, ըստ որի՝ բոլոր դեղերը չէ, որ պետք է պարտադիր գրանցվեն, հետո կիրառման թույլտվություն ունենան:

«Ելնելով համավարակի պայմաններից, արագ որոշում կայացնելու անհրաժեշտությունից, երկրում արտակարգ դրությունից՝ մենք «Спутник V»-ին տվել ենք կիրառման թույլտվություն՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը: Այն հիմա էլ է մեզ համար չափազանց անհրաժեշտ»,-ասել է խոսնակը ԶԼՄ-ներին, ապա հավելել, որ այս պահին չի կարող ասել, թե նվիրաբերված «Спутник V»-ից քանի՞ չափաբաժին կա դեռ չպատվաստված, բայց երկրում արդեն ավելի քան 500 անձ կա որոնք պատվաստվել են «Спутник V»-ով։

  • Կիսվել: