հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը

Արդեն 6-րդ տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Մայիսի 7-ին Գյումրիում կայացան սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:

Возможно, это изображение один или несколько человек

Միջոցառման ծրագրում ընդգրկված էր 5 մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։

Возможно, это изображение 10 человек и люди стоят

Համառ և դիտարժան պայքարում սպորտլանդիայի հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը, իսկ 2-րդ ու 3-րդ մրցանակային տեղերը, համապատասխանաբար, գրավեցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 131 հիմնական դպրոցի և Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը։

Возможно, это изображение 2 человека и в помещении

 

  • Կիսվել: