երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սպասում եմ մեր ներգրավվածություններին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման մեջ․ Միրզոյանը՝ Կալասին

Սպասում եմ մեր ներգրավվածություններին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման մեջ․ Միրզոյանը՝ Կալասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասին՝ Եվրոպական միության  արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ։ 

Անհամբեր սպասում եմ մեր ներգրավվածություններին և ընդլայնված համագործակցությանը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման մեջ», - նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։ 

  • Կիսվել: