երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Սոնա Ղազարյանը` ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

Սոնա Ղազարյանը` ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Փարիզում ԵԽԽՎ Ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում ընտրվել է փոխնախագահ:

«Գլխադասային հանձնաժողովում շարունակելու եմ պատրաստել զեկույցս «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» և կներկայացնեմ լիագումարի դատին»»,- գրել է նա:

  • Կիսվել: