SMS-ով, գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոններից ազատվելու խնդրանքի մասին, միանձնյա որոշում էր. Փաշինյան
SMS հաղորդագրությամբ, այսինքն գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այո, կիրակի է դա եղել, բայց ոչ ուշ երեկոյան:
«Ես կարեւոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ՝ լինի գրավոր, որ այդ տեքստը, ըստ անհրաժեշտության, եթե այդպիսի հարց կլինի, որ կարողանանք այսպես խոսել: Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ տարընթերցումներ, մեկնաբանություններ: Այնտեղ, որտեղ խոսքը գրավոր է, այնտեղ խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,-ասաց նա: