երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սկսում ենք պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

Սկսում ենք պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

Մենք սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը։ Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը․

Նա իր ֆեյսբուքյան տեսաուղերձում, մասնավորապես, ասել է. «Ինչպես գիտեք՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին երկու օր ժամանակ էինք տվել, որ նրանցից որևիցե մեկը այցելի Ոսկեպար և բնակիչներին տա բացատրություն՝ ինչ հիմքով են ԵՄ դիտորդները ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջացնել։

Այսօր լրացել է երկու օրը, նրանցից ոչ մեկը չի այցելել Ոսկեպար»,-ասել է նա ու հավելել, որ ըստ այդմ իրենք սկսում են պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը։

  • Կիսվել: