ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սկսելու ենք անժամկետ նստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով հարցաքննել և կալանավորել Փաշինյանին. Ղազինյան

Սկսելու ենք անժամկետ նստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով հարցաքննել և կալանավորել Փաշինյանին. Ղազինյան

Մենք սկսելու ենք անժամկետ նստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով հարցաքննել եւ կալանավորել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։

Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ երեկ իրենք ՀՀ գլխավոր դատախազին նամակ էին ուղղել: Նա հայտնեց, որ այսօր ստացել են պատասխան ՀՀ գլխավոր դատախազից: ՛՛Մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին ելնելով գործի շահերից՝ հրապարակման ենթակա չեն։ Սակայն միեւնույն ժամանակ հայտնում են, որ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես նաեւ ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քրեական գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մեր կողմից իրենց երեկ հանձնված հանգամանքները բացահայտելու նպատակով։ Հաշվի առնելով այս քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրվածությունը եւ ուշադրությունը՝ խոստանում են առավելագույնս հրապարակային ձեւով ներկայացնել այս քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները՛՛,-ասաց Ղազինյանը:։

Նա ՀՀ գլխավոր դատախազին մինչեւ երկուշաբթի օրը ժամը՝ 14։00-ն ժամանակ տվեց՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու համար:

 

  • Կիսվել: