երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նույնիսկ սխալ էր հայտարարել, որ օծանելիք ու ժամացույց են գողացել․ Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի վերաբերյալ

Նույնիսկ սխալ էր հայտարարել, որ օծանելիք ու ժամացույց են գողացել․ Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի վերաբերյալ

Ինչու պետք է հայտարարեին բոլոր փաստաթղթերի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԳՆ հայտարարության մասին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրին:

«Ես ասում եմ, բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր են գողացել: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք ու ժամացույց են գողացել: Դա միայն քրեական գործով պետք էր հայտարարել:

Ընդհանրապես ի սկզբանե պետք չէր որևիցե բան հայտարարել, որովհետև շատ անձնական ու ոչ կարևոր բան է: Ուղղակի պահը հուզական լինելու մասով ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացվել է օծանելիք կամ հեռախոս, որպեսզի ի ցույց դրվի, թե ինչպիսի մարդիկ են եղել ու ինչ նպատակով են եկել: Փաստաթուղթ են գողացել, գրիչներ են գողացել»:

 

  • Կիսվել: