կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սիյարտոն Սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծին` Հայաստանի հնարավոր մասնակցության մասին դրական է արտահայտվել

Սիյարտոն Սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծին` Հայաստանի հնարավոր մասնակցության մասին դրական է արտահայտվել

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծին՝ Հայաստանի մասնակցության հնարավորության մասին  դրական է արտահայտվել։ Սիյարտոն իր կարծիքն է հայտնել Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությանը, մենք մի երկիր ենք, որը շահագրգռված է ԵՄ-ի ընդլայնմամբ, և արտաքին հարաբերությունների զարգացումը միշտ մեր կողմից աջակցության է արժանացել: Այժմ, երբ ԵՄ-ի մրցունակությունը նվազում է, մենք կարծում ենք, որ արտաքին գործընկերությունն էլ ավելի է կարևորվում:

Որքան շատ երկրների կարողանա ԵՄ-ն օգնել, այնքան լավ, այնքան մեծէ ԵՄ մրցունակության ողբերգական անկումը կասեցնելու հնարավորությունը։ Հետևաբար, Արևելյան հարևանության քաղաքականությունը, որով շահագրգռված եք և՛ դուք, և՛ Ադրբեջանը, մենք նպաստել ենք դրան, ցանկանում ենք, որ ԵՄ-ն հնարավորինս շատ ներդրումներ կատարի այս ծրագրում, և մենք ակնկալում ենք, որ ծրագիրը կօգնի ձեր զարգացմանը և կամրապնդի ձեր կապերը ԵՄ-ի հետ։

Ձեր նշած էներգետիկ ծրագրի վերաբերյալ ես պարոն նախարարին ասացի, որ ոչ միայն այստեղ՝ Կովկասում, այլ նաև Կենտրոնական Եվրոպայում գործընկերային հարաբերությունները բավականին բարդ են, և մենք միշտ չէ, որ գերազանց հարաբերություններ ենք ունեցել մեր հարևանների հետ։ Հետո ընտրեցինք հետևյալ ռազմավարությունը՝ փորձեցինք գործնական հաջողությունների հասնել՝ կառուցել կամուրջներ, բացել անցակետեր, ներդրումներ, էներգետիկ միացումներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ։

Այս ամենը հիմք դրեց վստահության ձևավորմանը, որի հիման վրա հնարավոր դարձավ ավելի բարդ հարցերի քննարկումը։Հետևաբար, ես իսկապես հուսով եմ, որ եթե ձեր և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքվի, դրա հետևանքներից մեկն այն կլինի, որ գործնական հարցերում հնարավոր կլինի լուծումներ գտնել բավականին արագ և հեշտությամբ, և արդյունքում՝ ավելի սերտ համագործակցություն։ Էներգետիկ համագործակցությունն առավել հաջող կլինի հնարավորինս շատ մասնակիցների հետ։ Մենք սա նույնպես համարում ենք Եվրոպայի անվտանգության երաշխավորներից մեկը»,- ​​ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: