չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ուկրաինայի պատերшզմը մեր պատերшզմը չէ․ Հունգարիայի ԱԳՆ

Ուկրաինայի պատերшզմը մեր պատերшզմը չէ․ Հունգարիայի ԱԳՆ

ՆԱՏՕ-ն, ոչ թե Ուկրաինան, պաշտպանում է Եվրոպան: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն՝ վերահաստատելով իր դեմ լինելը Կիևի՝ ԵՄ անդամակցությանը։

Նա նշել է, որ Բուդապեշտը կշարունակի խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, հակառակ դեպքում «ԵՄ-ն կմտնի պատերազմի մեջ»։

«Ուկրաինայի պատերազմը մեր պատերազմը չէ: Մենք պատասխանատվություն չենք կրում Ուկրաինայի պատերազմի համար։ Ռուսաստանը չի հարձակվել ԵՄ որևէ երկրի վրա, ուստի Եվրամիությունը որևէ պաշտպանության կարիք չունի: ՆԱՏՕ-ն, ոչ թե Ուկրաինան, պաշտպանում է եվրոպական երկրներին... Ուկրաինան պայքարում է իր համար, ինչը շատ հերոսական է, և մենք հարգում ենք դա, բայց սա նրանց պատերազմն է, ոչ թե մերը»,-ասել է Սիյարտոն:

  • Կիսվել: