ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
"Իրավիճակը, երբ Ադրբեջանը կորցրել է զգալի մասը, չի կարող հավերժ շարունակվել". Պուտին

"Իրավիճակը, երբ Ադրբեջանը կորցրել է զգալի մասը, չի կարող հավերժ շարունակվել". Պուտին

"Իրավիճակը, երբ Ադրբեջանը կորցրել է զգալի մասը, չի կարող հավերժ շարունակվել": Այդ մասին այսօր "Վալդայ" ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը հավասար գործընկերային հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ՌԴ-ում ապրում է երկու միլիոն հայ եւ ադրբեջանցի: "Եվ Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար համարժեք գործընկերներ են, մենք ուզում ենք հավասար հարաբերություններ կառուցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, և մեզ համար շատ ցավալի է, որ երկու կողմից էլ մարդիկ են զոհվում։ Բայց մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, երբ Ադրբեջանը կորցրել է զգալի մասը, չի կարող հավերժ շարունակվել", - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ միջնորդները երկար տարիներ ջանքեր են գործադրել կողմերի դիրքորոշումների մերձեցման, հակամարտության պատմական լուծում գտնելու ուղղությամբ: "Երբեմն թվում էր մի փոքր էլ, եւ մենք լուծում կգտնենք: Մենք հուսով էինք, որ այդ լուծումը հնարավոր կլինի գտնել: Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ մենք այժմ ունենք հակամարտություն իր ամենավատ դրսևորմամբ. և ողբերգությունն այն է, որ զոհվում են մարդիկ՝ շուրջ հինգ հազար զոհ երկու կողմից, Աֆղանստանում պատերազմի ողջ ընթացքում զոհվել Է Խորհրդային բանակի 13 հազար զինվոր"։

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին ՝ նա ակնարկել է, որ Թուրքիան դժվար թե ցանկանա դրանց վատթարացումը. «Մեր ապրանքաշրջանառությունը հասնում է քսան միլիարդի, և Թուրքիան շատ շահագրգռված է դրանում: Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն է վարում։ Էրդողանն ասել է, որ իրեն Ս-400 համակարգեր են պետք, ասել է ու գնել է, նման գործընկերոջ հետ հաճելի է աշխատել, նաեւ էներգետիկ համագործակցության ոլորտում է այդպես" ։

"Ինչ վերաբերում է Էրդողանի կողմից Ղրիմի չճանաչմանը, ապա մեզ մոտ հաճախ են տարբեր հարցերի շուրջ տեսակետները տարբերվում, օրինակ, Անդրկովկասի իրավիճակի վերաբերյալ նույնպես դիրքորոշումները չեն համընկնում։ Դե դա նրա սկզբունքային դիրքորոշումն է ՝ նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, բայց մեր գործը համառ լինելն է, համոզելը, որ մեր դիրքորոշումը ճիշտ է",- ամփոփել է ՌԴ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: