հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

 

Սիրիայի խորհրդարանը  միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: 

Բանաձևը ներկայացվել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմի։

Իր ելույթում Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Իր հերթին Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:

Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ ասորիների և սիրիանիների կոտորածը։Նա ասել է, որ պետք է  դատապարտել այս անմարդկային արարքներն ու կանխեւ դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: