հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում

Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում: Այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երբ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ, վարչապետ», միասնաբար լույսեր են վառում, միասնաբար մասնակցում են հանրահավաքին, խոսելը, թե «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումն Ա կետից դեպի Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, ներեցեք, անլուրջ է: Կազմակերպվել է մարդկանց տեղափոխում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում կլինի այն դեպքում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ Ոստիկանության ավտոբուսն ուղարկենք մարզ՝ ՔՊ-ի համակիր բերելու»,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: