ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիմոնյանը 4 հոգու հրավիրել է դրամահավաքի, Միքայելյանն էլ վստահ է՝ «Այո»-ն կհաղթի (տեսանյութ)

Սիմոնյանը 4 հոգու հրավիրել է դրամահավաքի, Միքայելյանն էլ վստահ է՝ «Այո»-ն կհաղթի (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքի մասին, անդրադարձել է այն հրապարակումներին, համաձայն որոնց՝ ՔՊ անդամներին կոնկրետ թիվ է հանձնարարվել, որպեսզի ապահովեն դրամահավաքի ժամանակ: Նա նշել է, որ օրենքը թույլ է տալիս, որ 100 միլիոն դրամ հավաքագրվի. «Մենք հրավիրել ենք մարդկանց՝ հույս ունենալով, որ այդ գումարը կհավաքվի: Ես հրավիրել եմ 4 մարդու, որևիցե մեկի հետ չեմ խոսել այն մասին, թե որքան գումար պետք է տրամադրել: Ես նմանատիպ խոսակցության ներկա չեմ եղել»:

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ վստահ է, որ ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն կհաղթի: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ որ Միքայելյանը մասնակցում է «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքին:

  • Կիսվել: