շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուշին համարեցինք տխմար քաղաք. Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)

Շուշին համարեցինք տխմար քաղաք. Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)

«Ալյանս» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ժամանակ ընտրվեցին նոր ղեկավար մարմիններ։

Վարչության ղեկավարի պաշտոնում առաջադրված էր Հակոբ Հակոբյանը, բարձրագույն խորհրդի՝ Տիգրան Արզաքանցյանը, կուսակցության նախագահի՝ Տիգրան Ուրիխանյանը։

Իր ելույթում Տիգրան Արզաքանցյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտնի արտահայտությանը, որի առնչությամբ ասաց. ՛՛Շուշին համարեցինք տխմար քաղաքա, Արցախի հողերի 78 տոկոսից ավելին հանձնեցին. Տիգրան Արզաքանցյանն այս մասին խոսել է Ալյանս կուսակցության համագումարին, թերևս հիշեցնելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արտահայտած հետյալ միտքը՝ «Ասում են՝ Շուշին ծախել են: Ո՞վ ա ծախել Շուշին: Շուշին, եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում՛՛:

Արզաքանցյանը խոսեց նաև Ալյանսին միանալու իր որոշման մասին: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Ես որոշել եմ պատմական քայլ կատարել իմ կյանքում, իմ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար, որն այսօր պաշտպանված չէ, մտնել «Ալյանս» կուսակցություն: Բոլորս լավ գիտենք, արտախորհրդարանական ընտրություններն ինչպես սկսվեց, ինչպես վերջացավ և ինչ է հիմա կատարվում:

Կատարվում է այն, ինչ ձև իրենց պլանները կազմել էին: Հին իշխանությունը նորից մտավ խորհրդարան, գործողը դեռ գործում է, ոչ մի փոփոխություն չկա երեք ամսվա ընթացքում, ավելի վատն է գնում:Թշնամին լտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում, մտնում է: Մեր ժողովրդին նույնպես գերի է վերցնում պատերազմը վերջացել է: Թշնամին ինչ ուզում անում է, մենք աչքներս փակում ենք ջայլամի պես, թե ոչ մի բան չի տիրում մեր երկրում՛՛:

  • Կիսվել: