ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուռնուխում մինչև տարեվերջ կավարտվի 13 բնակելի տան կառուցումը, նոր թաղամասը կբնակեցվի

Շուռնուխում մինչև տարեվերջ կավարտվի 13 բնակելի տան կառուցումը, նոր թաղամասը կբնակեցվի

Դեռևս հունվարի կեսին վարչապետի հանձնարարությամբ մեկնել ենք Սյունիքի մարզ՝ Շուռնուխ համայնք, և կատարել նոր կառուցվող բնակարանների համար տարածքի ընտրություն: Այդ մասին Կառավարության նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:  

Նա տեղեկացրեց, որ արդեն կատարվել են նոր թաղամասի հատակագծման աշխատանքները: «Փետրվարի սկզբին մեկնարկել են նշահարման և նոր թողամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում կսկսվեն 13 նոր բնակելի տների տեղակապման և շինարարական աշխատանքները: Կկառուցվեն նաև անասնագոմեր, տները կցանկապատվեն»,- ներկայացրեց Ղուլարյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, թաղամասը կբնակեցվի: Ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 3 տարում: «2021-ին՝ առաջին փուլում, կկառուցվի 13 տուն, ճանապարհ՝ առանց ասֆալտապատման, 2022-ին՝ երկրորդ փուլում, կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները, 2022-23-ին՝ երրորդ փուլում,  կկառուցվեն արտադրական նշանակության շենք-շինությունները: Առաջին երկու փուլերի ֆինանսավորումը կկազմի մոտ 700 մլն դրամ: Նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին 470 մլն 270 հազար դրամ հատկացնել Շուռնուխի բնակելի թաղամասի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ տների կառուցման աշխատանքներին պետք է ներգրավվեն մարզի և տարածաշրջանի բոլոր շինարարական և վերահսկող կազմակերպությունները:

Վարչապետը հետարքրքրվեց, թե այս որոշման իրականացմամբ արդյոք ամբողջությամբ լուծվում է Շուռնուխի բնակարանային հարցը, Ղուլարյանը հաստատեց՝ նշելով, որ լուծվում են բնակելի տների կառուցման և անասնագոմերի, ամառային խոհանոցի և ցանկապատերի շինարարության հարցը:

Նա նաև հայտնեց, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Նա հայտնեց, որ վաղը տեղի կունենա երրորդ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը Սյունիքի մարզում:

«Այս պահի դրությամբ բնակչության հիմնական հուզող հարցը անվտագության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված զինված ուժերի գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը աշխատում են և առանձին զեկուցում: ԱԻՆ-ի հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման, Գորիս, Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված խնդիրները: Շուռնուխում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս: Իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչև իրենց բնակարանների կառուցումը»,- ասաց Ղուկասյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: