կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շուռնուխցիների հետ խոսակցությունը ոչ թե նախընտրական էր, այլ՝ ռազմավարական. Փաշինյան

Շուռնուխցիների հետ խոսակցությունը ոչ թե նախընտրական էր, այլ՝ ռազմավարական. Փաշինյան

Օրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր, բայց խոսակցությունը ոչ թե նախընտրական էր, այլ՝ ռազմավարական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար:

Նա նաև հավելել է. ՛՛Պայմանավորվեցինք շարունակել ընտրություններից հետո՝ կրկին Շուռնուխում։ Տեսանյութը՝ ավելի ուշ՛՛։

Նշենք, որ պատերազմից հետո Շուռնուխ գյուղի մի մասը մնաց Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Այդ պատճառով գյուղը զրկվեց արոտավայրերից, ինչը բացասաբար ազդեց անասնաբուծության վրա։

  • Կիսվել: