երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջակա միջավայրին շուրջ 39 մլն դրամի վնաս է հասցվել. ԲԸՏՄ

Շրջակա միջավայրին շուրջ 39 մլն դրամի վնաս է հասցվել. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-29-ը ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 38․841․980 ՀՀ դրամի չափով վնաս, 5 դեպքով նշանակվել է 290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 208 750 ՀՀ դրամի չափով  վնաս, նշանակվել 1 410 000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 63 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 38 818 250  դրամի չափով վնաս։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 168 750  դրամի չափով վնաս, նշանակվել 800 000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150 000  դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150 000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 23730 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 140 000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 40000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 180 000  դրամի չափով վարչական տուգանք։
 
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80000  դրամի չափով վարչական տուգանք։
 
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200 000 դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 845 000 դրամ)։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 956 900 դրամ:
 
Ստուգումներ և դիտարկումներ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 5 հանձնարարագիր, որից՝
2-ը՝ ընդերքօգտագործում,
1-ը՝ ձկնաբուծություն,
1-ը՝ ջրամատակարարում,
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում։
 
Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 13 որոշում՝ 2 780 000  դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 2 144 387 դրամի չափով։
 
Տրվել է խախտումները վերացնելու մասին 8 հանձնարարական։
 
Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է նախկինում իրականացված 1 դիտարկում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

 

  • Կիսվել: