կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Մնացականյանի ու Բայրամովի հետ

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Մնացականյանի ու Բայրամովի հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, տեղեկացնում են ՌԴ Պն մամուլի ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Շոյգուն կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների՛՛:

 

  • Կիսվել: