Շնորհակալ եմ վստահության համար. Աշոտ Ղուլյանը՝ Արարատ Միրզոյանին
Արարատ Միրզոյանի նորանշանակ խորհրդական, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանn իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սիրով ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Բարեկամներ, սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս:
Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»:


