երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Շիրակի մարզպետի խորհրդականները և տեղակալը ազատման դիմումներ են գրել մինչև իմ՝ մարզպետ նշանակվելը․ Բաղդասարյան

Շիրակի մարզպետի խորհրդականները և տեղակալը ազատման դիմումներ են գրել մինչև իմ՝ մարզպետ նշանակվելը․ Բաղդասարյան

ԶԼՄ-ում անհարկի շահարկումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնողերից՝ մարզպետի խորհրդականները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ազատման դիմումներ են գրել մինչեւ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը եւ պաշտոնը ստանձնելը։ Լիահույս եմ, որ առաջիկայում բոլորն էլ իրենց արժանի տեղը կգտնեն պետական համակարգում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

՛Պարոն Զոհրաբյանին ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել կարճատեւ եւ արդյունավետ աշխատանքի համար։ Նաեւ տեղեկացնեմ, որ մարզպետի տեղակալներից Պողոս Աբրահամյանը եւ մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանը այս պահին շարունակում են պաշտոնավարել՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: