ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է

Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է

Մայիսի 7-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 հասցեում գտնվող Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքը վթարային է (կառուցվել է 1895 թ.): Փրկարարներն ապամոնտաժել են 3 քար և 2 քմ թիթեղ:

  • Կիսվել: