կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս սկզբնական շրջանում․ Վարչապետ

Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս սկզբնական շրջանում․ Վարչապետ

Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս սկզբնական շրջանում։ Այս  մասին այսօր առցանց պատասխելով լրագրողների հարցերին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ինչո՞ւ են Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել այս ճանապարհով։ Քանի դեռ կար հնարավորութուն պաշտպանել, թեկուզ տեսական հնարավորություն, ՊԲ-ն, ՀՀ ԶՈւ-ն որոշել են կռիվ տալ մինչև վերջ։ Եվ նրանք հերոսաբար կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը։ Բայց մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել։ Մե՞նք ենք դրա պատասխանատուն, այո, մենք ենք դրա պատասխանատուն, ոովհետև վերջին 2,5  տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով  չարվածը։ Այո, դրա համար մենք պատասխանատու ենք»,- ասաց նա։

  • Կիսվել: